Մարզական
Հերթական ֆուտբոլային մրցամարտը՝ քրեակատարողական ծառայողների և ազատազրկված անձանց միջև
մայիսի 26, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր ֆուտբոլի մրցամարտ քրեակատարողական ծառայողների և ազատազրկված անձանց միջև։
Հիմնարկի խաղադաշտում անզիջում պայքար էր, որն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ քրեակատարողական ծառայողների։