Պաշտոնական
Հերքում
օգոստոսի 03, 2023
Այսօր՝ օգոստոսի 03-ին, armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում, ըստ որի՝ կալանավորները կայքին հայտնել են, որ «…հատուկ նշանակության զորքերը՝ բոլորին հայտնի «Սպեցնազը» այս պահին Արմավիրի բանտի մոտ են ու կալանավորները տեղյակ չեն, թե ինչու են նրանք եկել քրեակատարողական հիմնարկ»:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում որևէ միջոցառում չի իրականացվել: