Պաշտոնական

ՀՀ 5 քաղաքացի ևս համալրեց քրեակատարողական ծառայության շարքերը

նոյեմբերի 19, 2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության ևս 5 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը. նրանք նշանակվեցին ծառայության միջին խմբի պաշտոններում:

Հանդիպելով նորանշանակ ծառայակիցներին՝ Ա. Մխոյանը շնորհավորեց նրանց՝ հորդորելով անձնական պատասխանատվությամբ կատարել ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթային պարտականությունները, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի անունն ու պատիվը: