Պաշտոնական
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հանձնարարականը
սեպտեմբերի 11, 2015
Արգելված իրերի հայտնաբերման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՔԿ վարչության պետ Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարել է
– Արգելված իրերի հայտնաբերման արձանագրություններում մանրամասն նշել հայտնաբերման վայրն ու պատկանելությունը
– Անձնական պատասխանատվությամբ միջոցներ ձեռնարկել արգելված իրերի հայտնաբերումը, արձանագրությունների լրիվությունն ու պատշաճությունն ապահովելու նպատակով
– Կարգապահական պատասխանատվության որոշումների հիմքում դնել բացառապես սահմանված ընթացակարգով արձանագրված խախտումները՝ բացառելով ընդհանրական և անհասցե ձևակերպումները: