Մարզական
ՀՀ շախմատի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Արամայիս Սադոյանը մեթոդական մրցաշար է անցկացրել «Արթիկ» ՔԿՀ ազատազրկված անձանց հետ
օգոստոսի 07, 2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հրավերով հիմնարկ է այցելել ՀՀ շախմատի ֆեդերացիայի անդամ, շախմատի մարզիչ, սպորտի վարպետության թեկնածու Արամայիս Սադոյանը: Հրավերի նպատակը ազատազրկված անձանց հետ շախմատի մեթոդական մրցաշար անցկացնելն էր:
Հանդիպումն անցել է նպատակային և արդյունավետ, շախմատասեր դատապարտյալները ստացել են իրենց հարցերի պատասխանները և մեթոդական օգնություն՝ ավելի բարելավելով շախմատային գիտելիքները: Ազատազրկված անձանց խնդրանքով և մարզիչի համաձայնությամբ նման ուսուցողական հանդիպումներ կազմակերպվելու են պարբերաբար: