ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերն ավարտվեցին
օգոստոսի 29, 2023
Սույն թվականի օգոստոսի 21-ին մեկնարկել էին ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերը, որոնց մասնակցել են նաև քրեակատարողական ծառայողները: Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և Ծառայության այլ ներկայացուցիչներ:
Քրեակատարողական ծառայության մասնակիցներից կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Լիանա Անդրեասյանը «Կողմնորոշում» մրցաձևում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը: Անհատական մրցապայքարում ըստ արժանվույն ներկայացնելով Քրեակատարողական ծառայությունը՝ Լիանա Անդրեասյանը արժանացել է մեդալի, պատվոգրի և դրամական խրախուսանքի: