Մարզական

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչ Արմեն Երիցյանը «Արթիկ» ՔԿՀ-ում անցկացրել է ֆուտբոլի մրցաշար ազատազրկված անձանց շրջանում

հուլիսի 16, 2024

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հրավերով հիմնարկ է այցելել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչ, Շիրակի մարզում ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արմեն Երիցյանը: 

Մարզիչի գլխավորությամբ անցկացվել են տեսական կարճատև մարզումներ ազատազրկված անձանց շրջանում, այնուհետև՝ ֆուտբոլային մրցաշար: Խաղն անցել է լարված, հետաքրքիր պայքարում: Մրցավար Ա. Երիցյանը խաղից հետո անդրադարձել է խաղացողների տեխնիկային, տեղում տվել ևս մի քանի մասնագիտական ցուցումներ, իսկ խաղի ավարտին ազատազրկված անձանց նվիրել է ֆուտբոլի գնդակ: