Մշակութային

Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված գրական ցերեկույթ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

փետրվարի 20, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից փետրվարի 19-ին դատապարտյալների շրջանում կազմակերպվել է գրական ցերեկույթ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին և գիրք նվիրելու օրվան: 

Համակարգչի միջոցով ազատազրկված անձանց մատուցվել են բանաստեղծի ստեղծագործություններից, պոեմներից հատվածներ և որոշ քառյակներ։ ՍՀԻԱ բաժնի աշխատակցի կողմից ներկայացվել են նաև մեծ լոռեցու կենսագրությունից հետաքրքրաշարժ դրվագներ։ Միջոցառման ավարտին ՍՀԻԱ ոլորտը համակարգող պետի տեղակալ Արծրուն Պետրոսյանը ներկաներին նվիրել է գրքեր: