Մշակութային
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը դասախոսական ծրագրով այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ
դեկտեմբերի 02, 2024
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Հովհաննես Թումանյանի ընտանիքի մանրակերտը. անանց արժեքներ» խորագրով միջոցառում, որն անցկացրել է Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։
Միջոցառման ընթացքում Լուսինե Ղարախանյանն ազատազրկված անձանց պատմել է Մեծ Վարպետի բազմերանգ գրական ստեղծագործությունների մասին, ներկայացրել Թումանյանի՝ որպես ազգային-հասարակական գործչի անգնահատելի ավանդը հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի նկատմամբ հոգածության գործում։ Թումանյանի հայրենանվեր գործունեության համատեքստում ազատազրկված անձանց հետ ծավալվել է քննարկում հայրենասիրության վեհ գաղափարի շուրջ։
Ազատազրկված անձանց ցուցադրվել են նաև Թումանյանի ընտանեկան լուսանկարները և արխիվային նամակները։