Մշակութային

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը շարունակում է Մեծ Վարպետին նվիրված դասախոսական ծրագրով հյուրընկալվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 08, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ շարունակվում է ազատազրկված անձանց համար իրականացվել «Հովհաննես Թումանյանի ընտանիքի մանրակերտը. անանց արժեքներ» դասախոսական ծրագրով մշակութային միջոցառումը՝ նվիրված Մեծ Վարպետին: 

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն այս անգամ հյուրընկալվել է ՀՀ ԱՆ «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Լուսինե Ղարախանյանն ազատազրկված անձանց ներկայացրել է հայ մեծանուն գրողի կյանքը, ստեղծագործական ուղին, ընտանիքի, զավակների ճակատագիրը՝ սահիկաշարի միջոցով ցույց տալով նաև փաստագրական նյութեր, բանաստեղծի ընտանեկան լուսանկարներից և արխիվային նամակներ:

Թանգարանի տնօրենը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է նաև Հովհաննես Թումանյանի զավակների կենսագրության, նրանց ընտանիքների մասին պատմող փաստավավերագրական գրքեր: