Հունիսի 1-ի խորհուրդը «Աբովյան» ՔԿՀ-ում
հունիսի 01, 2018
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ծնող-երեխա կապի ամրապնդման և զարգացման նպատակով կազմակերպեց անչափահաս երեխաների հանդիպում իրենց մայրերի հետ:
Երեխաների տոնը հիշարժան դարձնելու համար կազմակերպվել էին հետաքրքիր երաժշտական ծրագրեր, խաղեր՝ խաղավարի և ծաղրածուների մասնակցությամբ, ներկայացվեց նաև տիկնիկային բեմադրություն:
Փոքրիկ այցելուներին սպասում էր ևս մեկ անակնկալ՝ ներկերի աշխարհը, և նրանք ծնողների օգնությամբ, նաև ինքնուրույն թղթին հանձնեցին իրենց մանկական պատկերացման բնությունը, տնակը, հեքիաթը…
Միջոցառման հյուրերը՝ անհատ բարերարները և Երեխաների աջակցության հիմնադրամը, մանուկներին հանձնեցին բազմաթիվ նվերներ՝ անմոռանալի դարձնելով նրանց տոնը:
Տեր Արսեն քահանան և ներկաները միջոցառումն ավարտեցին տերունական աղոթքով: Հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը ևս շնորհավորեց երեխաներին՝ ցանկանալով անհոգ, գունեղ մանկություն և շուտափույթ միավորում մայրերի հետ: