Մշակութային
«Ճիշտ, թե սխալ՝ անունս կին է․․․»
մարտի 09, 2022
Մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է «Ճիշտ, թե սխալ՝ անունս կին է․․․» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
Միջոցառմանը հնչեցված երգերն ու բանաստեղծությունները ազատազրկված կանայք նվիրել են Արցախյան պատերազմում զոհված հերոս զինվորների մայրերին։ Մասնակիցները պատրաստել են նաև «Երազի թևերով» ցանկությունների ծրար, որտեղ զետեղել են իրենց նվիրական երազանքները և ցանկությունները։