Կրթական
ՄԱԿ-ին նվիրված միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 31, 2021
Օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ իրականացվել էր հերթական լուսավորչական միջոցառումը՝ նվիրված Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Լուսաբանվել էր ՄԱԿ-ի գործունեությունը՝ որպես միջազգային կառույց, ներկայացվել էին նրա ստեղծման պատմությունն ու կառուցվածքը, քննարկվել իրականացված ծրագրերի օգտակարությունը՝ կարևորելով կազմակերպության՝ հատկապես խաղաղապահ առաքելությունն ու մարդու իրավունքների պաշտապանությունը։