Օպերատիվ

Մայրը՝ որդուն…

հուլիսի 07, 2015

Հուլիսի 6-ին  ՀՀ ԱՆ  «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք:

Այսպես՝ հիմնարկի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:

Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է  B8 դաջվածքով 12 դեղահաբ:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: