Մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված սեմինար-պարապմունք
մարտի 27, 2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի հանձնարարականով այսուհետ Քրեակատարողական ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու նպատակով կազմակերպվելու են սեմինար-պարապմունքներ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների աշխատակիցների համար օրերս կազմակերպվեց նմանատիպ սեմինար-պարապմունք, որը վարում էր Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:
Պարապմունքի ընթացքում Մ. Սեմերջյանը, բացի տեսական փորձը փոխանցելուց, պատասխանեց նաև ծառայողների կողմից հնչեցված, գործնական աշխատանքներին առնչվող մի շարք հարցերի: