Պաշտոնական

Մասնագիտական վերապատրաստում՝ «Բռնի վարքի նվազեցում» թեմայով

մարտի 26, 2026

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբաններն ու սոցիալական աշխատողները մասնակցել էին «Բռնի վարքի նվազեցում» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթացների։

Վերապատրաստումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ Դասընթացները վարել են Պրոբացիայի ծառայության մասնագետները, որոնք նախապես մասնակցել էին նույն վերապատրաստման ծրագրին։

Մարտի 25-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը մասնակիցներին հանձնել է վկայականները։ Հանձնման արարողությանը ներկա են գտնվել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Վահագն Չարխիֆալաքյանը և այլ հյուրեր։