Օպերատիվ
Մաստակը՝ որպես թմրանյութ փոխանցելու միջոց
սեպտեմբերի 08, 2022
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:
Արդյունքում վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ, որում առկա է եղել 0.57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: