Մարզական

Մարզական միջոցառումներ ազատազրկված անձանց համար

հունիսի 30, 2021

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, ազատ ժամանակն արդյունավետ և նպատակային օգտագործելու ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարբեր ձևաչափերի միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը։

Մասնավորապես «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից դատապարտյալների շրջանում մեկուկես ամսյա մարզումների ընթացքում առավել աչքի ընկած թվով 6 դատապարտյալների միջև իրականացվել է մարզական միջոցառում՝ կշռաքարի բարձրացման առաջնություն: Իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Ռ․ Սահակյանը, Ար․ Ղավալյանը և Ն․ Վարդանյանը: Հիմնարկի ՍՀԻԱ-ի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Վ․ Ղազարյանը  բաժնի և հիմնարկի վարչակազմի անունից շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և հաղթողներին՝ կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:  

Մարզական մեկ այլ միջոցառում՝ շաշկու առաջնություն էր կազմակերպվել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցել է 22 դատապարտյալ։