Մարզական
Մարզական միջոցառումներ՝ «Գորիս» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում
հունիսի 06, 2025
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, ազատ ժամանակի օգտավետ և ակտիվ անցկացման, ինչպես նաև միջանձնային դրական հարաբերությունների ձևավորման և կայունացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից ազատազրկված անձանց շրջանում իրականացվել են թիմային մարզական միջոցառումներ։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցել է 23 ազատազրկված անձ, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կայացել է դոմինոյի թիմային առաջնություն, որին մասնակցել է 20 ազատազրկված անձ։