Մարզական

Մարզական միջոցառումներ՝ «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

դեկտեմբերի 19, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ  Էրիկ Կոստանյանի հետ, կազմակերպել էր մարզական միջոցառում` կշռաքարի բարձրացում (16 կգ): Միջոցառման հյուրերի շարքում է եղել նաև Վանաձոր համայնքի սպորտի պալատի տնօրեն, ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանը:

Մրցապայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 75 հրում կատարած Ն Մարգարյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 70 և 68 հրում կատարած Ն Հովսեփյանը և Գ Պետրոսյանը։ Հաղթողները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։  

Մարզական միջոցառում անցկացվել է նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ազատազրկված անձինք իրենց ուժերը չափել են շաշկու ներհիմնարկային մրցաշարում։