Մարզական

Մարզական միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

հուլիսի 30, 2025

Ազատությունից զրկված անձանց ֆիզիկական ակտիվության բավարար մակարդակի պահպանման, ազատ ժամանակի օգտավետ անցկացման, մրցումային ոգու ձևավորման նպատակով «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական միջոցառումներ։

«Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից ազատազրկված անձանց շրջանում անցկացվել են սեղանի թենիսի առաջնություններ։

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների նույն բաժինները կազմակերպել էին շաշկու ներհիմնարկային առաջնություններ։ Լարված պայքարի արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԳՀովակիմյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ԱԱսիրյանը և Ա Գասպարյանը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում առաջին մրցանակային տեղը գրավել է ԱՉատինյանը, երկրորդ տեղը՝ ՇՔոչարյանը, իսկ երրորդ տեղում հայտնվել է ՆՄարգարյանը։