Մշակութային

Մարզական, մշակութային և հոգևոր միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

հոկտեմբերի 30, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր-մշակութային զարգացմանն ու նրանց ազատ ժամանակի բովանդակալից և օգտավետ անցկացմանը։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում նշվել է Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման 10-ամյակը։ Այս առիթով հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի ձեռամբ մատուցվել է հանդիսավոր պատարագ։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպվել է առցանց միջոցառում՝ նվիրված մեծ գրողի՝ որպես հայ գրականության և ազգային մտքի նշանավոր ներկայացուցչի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։ Բացի այդ՝ հիմնարկում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար։

Մարզական միջոցառում է կազմակերպվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. ազատազրկված անձինք իրենց ուժերը չափել են շախմատի տախտակի առջև։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Վազգեն վերջին սպարապետը» ֆիլմը, որը ներկայացնում է ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կյանքի ուղին, գաղափարախոսությունը և նվիրումը հայրենիքին։