Մշակութային

Մարզամշակութային միջոցառումներ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

հունվարի 05, 2026

«Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության և ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր մշակութային միջոցառումհամերգային ծրագրով հանդես է եկել Գորիսի մշակույթի տան ժողովրդական գործիքների համույթը։ Կատարումները հնարավորություն են տվել ազատազրկված անձանց մի պահ կտրվել առօրյայից, հաղորդակցվել ազգային մշակույթին և վերապրել դրական հույզեր։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացվել է նաև շաշկու ներհիմնարկային մրցաշար՝ խթանելով ակտիվ մասնակցություն, առողջ մրցակցություն և կամքի դրսևորում։ Մրցաշարի արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռ Պետունցը, երկրորդ հորիզոնականը՝ Գ Ավագյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ա Հայրապետյանը։