Հոգևոր
Մեծ Պահքին նվիրված հոգևոր միջոցառում՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
մարտի 24, 2022
Մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների, հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի և հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների ջանքերով կազմակերպվել էր կրոնական միջոցառում՝ նվիրված Մեծ Պահքի խորհրդին։
Միջոցառման ընթացքում խոսվել է Մեծ Պահքի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիների, Ծաղկազարդի և Միջինքի մասին, որը խորհրդանշում է Մեծ Պահքի կես լինելը, այնուհետ ներկաներին բաժանվել է Միջինքի գաթա։