Մեծ Պահքին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում
փետրվարի 20, 2024
Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Այն տևում է քառասուն օր՝ մինչև Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը։ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իրականացվել են Պահքին նվիրված հոգևոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց նախաձեռնությամբ միջոցառումը նվիրված է եղել Պահքի յոթ կիրակիներին, ներկա է եղել նաև հիմնարկի հոգևոր հայր Տեր Արսեն քահանա Համբարձումյանը։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգևոր անկյունում Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ազատազրկված անձանց համար կատարել է ժամերգություն, այնուհետ մեկնաբանել աղոթքների և Պահքի խորհուրդը, ինչպես նաև Յոթ կիրակիների նշանակությունը Պահքի ընթացքում։
«Արտաքսման կիրակի» և «Բարեկենդան» խորագրերով Պահքին նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր անկյունում։