Օպերատիվ

Մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ սառնարանի խցիկում

օգոստոսի 30, 2021

Այսօր՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։

Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և 1 ականջակալ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։