Միջպետական համագործակցության շրջանակներում
հոկտեմբերի 19, 2017
Հոկտեմբերի 17-ին ‹‹Ինտերպոլիտեխ – 2017›› միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության կողմից (ՊԿԴԾ) անցկացված ‹‹Քրեակատարողական համակարգի արդյունաբերական հնարավորությունները›› ցուցադրությանը մասնակցելու նպատակով ՊԿԴԾ տնօրեն , գեներալ-գնդապետ Գ.Ա. Կորնիենկոյի հրավերով, ի թիվս ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների բոլոր ղեկավարների և դիտորդ երկրների, Մոսկվայում էր գտնվում նաև ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Հ. Օսիկյանի գլխավորած պատվիրակությունը:
Ցուցադրությունն իր մեջ ներառում էր ռուսաստանյան քրեակատարողական համակարգի արդյունաբերական ողջ տեսականին:
Առանձին տաղավար էր հատկացված դատապարտյալների մասնագիտական հմտությունների արհեստավարժ ուսուցման կազմակերպման մեխանիզմների ցուցադրությանը:
Այցի շրջանակներում կայացավ նաև ՊԿԴԾ տնօրեն , գեներալ-գնդապետ Գ.Ա. Կորնիենկոյի և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Հ. Օսիկյանի հանդիպումը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի գործունեությանն ուղղված աշխատանքային խմբի առաջին նիստը, որոնց ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն առաջացնող տարաբնույթ հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկա հանդիպման ընթացքում քննարկել համագործակցության նոր ձևաչափերի և զարգացման հեռանկարների խնդիրներ: