Հոգևոր

Մկրտություն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

հոկտեմբերի 07, 2015

Ինչպես յուրաքանչյուր հայ մարդու, այնպես էլ առավել ևս անազատության մեջ գտնվողի համար մկրտության խորհուրդը առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մկրտությունը ադամական՝ սկզբնական մեղքից սրբվելու և հոգևոր վերածննդի խորհուրդն է:

Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու:

Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:

Այս ճշմարտությունն էլ հենց  ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Շահինյանին առաջնորդեց Աստծո տուն, ուր հոկտեմբերի 6-ին Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի ձեռամբ  վերջինս մկրտվեց և մեկընդմիշտ պարտավորվեց բռնել նոր, մաքուր կյանքի ուղին: