Մշակութային

Մշակութային միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 23, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է լուսավորչական միջոցառում՝ նվիրված ամերիկահայ ականավոր գրող Վիլյամ Սարոյանին։ Ազատազրկված կանանց ներկայացվել է մեծանուն գրողի կյանքը, ստեղծագործական ուղին, ինչպես նաև ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ Սարոյանի մասին։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ևս կազմակերպել էր կինոդիտում․ դատապարտյալների համար ցուցադրվել է աշխարհահռչակ ռեժիսոր Ալան Փարքերի «Դեվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը։