Մարզական

Մշակութային և մարզական միջոցառումներ՝ «Գորիս», «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

մայիսի 12, 2025

«Գորիս», «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են միջոցառումներ՝ ուղղված անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը, միջանձնային դրական հարաբերությունների ստեղծմանն ու կայունացմանը։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկը, համագործակցելով Գորիսի մշակույթի տան հետ, կազմակերպել էր կինոդիտում։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել էր Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» գեղարվեստական ֆիլմը։

Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել էր շաշկու ներհիմնարկային առաջնություն, որի արդյունքում հաղթող է ճանաչվել դատապարտյալ ՆՀովսեփյանը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ ԳՊետրոսյանը և ԴԴավթյանը։  

«Սևան» քրեակատարողական հիմնարկում պահվող հայ և օտարերկրացի ազատազրկված անձանց միջև նույնպես ընթացել է անզիջում պայքար, սակայն արդեն ֆուտբոլի դաշտում հիմնարկում կազմակերպվել էր ֆուտբոլի մրցաշար։