Մշակութային

Մշակութային և մարզական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

հոկտեմբերի 20, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, ինչպես նաև հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ և մասնակցությամբ կազմակերպել էր ֆիլմերի ցուցադրություն՝ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին պատմող «Ալեքսանդր» և Անտուան դը Սենտ Էքզյուպերիի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած «Փոքրիկ իշխանը» ֆիլմերը։

Մինչ ֆիլմերի ցուցադրումը, ազատազրկված կանայք ընթերցել էին «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ կարևորելով ընթերցանությունը որպես առօրյան կազմակերպելու արդյունավետ միջոց։ 

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր մարզական միջոցառում՝ շախմատի, շաշկու և դոմինոյի մրցաշար ազատազրկված անձանց միջև։ Հաղթողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին շնորհվել են պատվոգրեր։