Օպերատիվ
Մոխրացված զանգվածով կաթոցիկներ սպորտային համազգեստում
նոյեմբերի 18, 2022
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Բ․-ի անվամբ քաղաքացի Դ․ Թ․-ի կողմից բերված հանձնուքը։
Արդյունքում՝ սպորտային համազգեստի ձախ գրպանից հայտնաբերել են 2 կաթոցիկ, որոնց պատերին առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոխրացված վիճակում։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ հանձնուքը նոյեմբերի 17-ին Նոր Նորքի 1-ին զանգվածում իրեն է փոխանցել անծանոթ անձ՝ Ա․ Բ․-ին փոխանցելու համար։