Հոգևոր
Մոմավառություն երկրաշարժի զոհերի հիշատակին
դեկտեմբերի 09, 2019
Դեկտեմբերի 7-ին՝ 1988թ. երկրաշարժի 31-րդ տարելիցին, Հայաստանի ողջ տարածքում հարգեցին ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Անմասն չեն մնացել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները, մասնավորապես «Աբովյան», «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ կազմակերպվել էր մոմավառություն, որին մասնակցել են ոչ միայն աշխատակիցները, այլ նաև կալանավորված անձինք և դատապարտյալներ