Նախարարության և ենթակա մարմինների ղեկավար կազմի հետ քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և դրա շրջանակում նախարարության առաջիկա անելիքները
նոյեմբերի 14, 2025
Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող անելիքները: Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով.
- Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում
- Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ
- Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում
- Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում
- Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն
- Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում
- Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:
Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: