Մշակութային
Ներկայացվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների ձեռքի աշխատանքները
նոյեմբերի 17, 2023
Հայաստանիի Հանարպետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ սույն թվականի նոյեմբերի 14-ին կազմակերպվել է հիմնարկում գործող արհեստագործական ուղղվածությամբ ինքնագործ միավորման ղեկավար, ազատազրկված անձ Արթուր Ղավալյանի և տեխնիկատնտեսական սպասարկման մասում պատիժ կրող դատապարտյալ Գևորգ Թովմասյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:
ՍՀԻԱ բաժնի պետ Վ․ Ղազարյանը բաժնի և հիմնարկի վարչակազմի անունից գովեստի խոսքերի է արժանացրել դատապարտյալներ Ա.Ղավալյանին և Գ.Թովմասյանին՝ իր խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը: