Օպերատիվ
Ներնետման դեպք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
սեպտեմբերի 18, 2021
2021 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, աղմուկ լսելով հիմնարկի եկեղեցու մոտակայքում, շտապել են նշված վայր: Զննելով տեղանքը՝ եկեղեցու բակի ծաղկանոցի միջից հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ և փաթեթի ծանրությունն ապահովող քարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: