Օպերատիվ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

օգոստոսի 08, 2022

Սույն թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

Զննության արդյունքում վերջինիս սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար և ականջակալ: