Օպերատիվ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի գրպանից հայտնաբերել են բուսական զանգված

նոյեմբերի 22, 2022

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ․-ին։ 

Արդյունքում վերջինիս տաբատի հետևի ձախակողմյան գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն, մանրացված բուսական զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 0․2 գրամ քաշով։