Պաշտոնական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կապիտալ վերանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը

մայիսի 30, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվող բարեփոխումների շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել  ազատազրկված անձանց  երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակը։

Ազատազրկված անձանց համար առավել բարեկեցիկ և արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը նպաստում է նրանց և հարազատների միջև կապի ամրապնդմանը։