Պաշտոնական

Նույնականացման քարտեր՝ դատապարտյալներին

օգոստոսի 21, 2015

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության` անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 9 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր:

Մինչ օրս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների թվով 224 դատապարտյալներ արդեն ստացել են նունականացման քարտեր:

Գործընթացը շարունակվում է: