Պաշտոնական

Շաբաթօրյակ քրեակատարողական ծառայությունում

սեպտեմբերի 15, 2018

Սեպտեմբերի 15-ին «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում իրականացվող շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: Վաղ առավոտից մեկնարկեցին վարչական շենքերի, քրեակատարողական հիմնարկների հարակից տարածքների մաքրման, աղբահանության, ինչպես նաև բարեկարգման աշխատանքները: