Մարզական
Շախմատի համաժամանակյա խաղ՝ Սմբատ Լպուտյանի և ազատությունից զրկված անձանց միջև
սեպտեմբերի 19, 2025
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շրջանականերում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի համաժամանակյա խաղ Ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և «Արմավիր», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց միջև։
Խաղին ներկա են գտնվել Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներ։
Վահե Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Սմբատ Լպուտյանին ազատազրկված անձանց շրջանում շախմատի տարածման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նա ընդգծել է նաև շախմատի անժխտելի դերը ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացում։