Մարզական

Շաշկու ներհիմնարկային մրցաշար՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

նոյեմբերի 24, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են ազատազրկված անձանց  վերասոցիալականացմանն ու օգտակար զբաղվածությանն ուղղված աշխատանքները։

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին դատապարտյալների միջև անցկացվել է հերթական մարզական միջոցառումը՝ շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 24 դատապարտյալ։

Ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ անցկացման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացվում են անհրաժեշտ բնույթի և ծավալի աշխատանքներ։