Մարզական
Շաշկու ներհիմնարկային մրցաշար՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
նոյեմբերի 16, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից սույն թվականի նոյեմբերի 15-ին կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 16 դատապարտյալ:
Մասնակիցները մեծ ոգևորությամբ պայքարել են մրցանակային տեղերը զբաղեցնելու համար: Առաջնության հաղթող է ճանաչվել դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Գագիկ Ալավերդյանը և Դավիթ Ներկարարյանը:
Հիմնարկի վարչակազմը շնորհակալական խոսքեր է հայտնել մասնակիցներին՝ կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ միջոցառումների իրականացումը: