Շարային ստուգատես
մայիսի 22, 2015
Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բակում վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանը անցկացրեց շարային ստուգատես քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների ծառայողների արտաքին տեսքն ու շարային կեցվածքը ստուգելու նպատակով:
Այնուհետև վարչության նիստերի դահլիճում անցկացվեց ուսումնամեթոդական խորհրդակցություն՝ ուղղված մասնագիտական գիտելիքների և ծառայողական հմտությունների բարձրացմանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2015թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսվեց ծառայողների կողմից զենքի և զինամթերքի հետ վարվելու անվտանգության կանոնների պատշաճ պահպանման կարևորության մասին:
Ելույթ ունեցան նաև քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների պետերը, որոնք խոսեցին տեղերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին:
Խորհրդակցության ավարտին Մ. Հարությունյանը, ամփոփելով այն, անդրադարձավ կատարված աշխատանքներին և տվեց նոր հանձնարարականներ: