Պաշտոնական
Շարունակվում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այցերը քրեակատարողական հիմնարկներ
հունիսի 08, 2023
Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի ընթացիկ վիճակը և առկա կարիքները գնահատելու, ինչպես նաև բժշկական սպասարկման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով այսօր՝ հունիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Անահիտ Ավանեսյանին ներկայացվել են նշված հիմնարկների բժշկական սարքավորումներն ու պարագաները, հիվանդասենյակներում պահման պայմաններն ու դեղորայքային ապահովվածությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ իրականացնելու է առողջապահության նախարարությունը: