Շարունակվում են «Սևան» ՔԿՀ-ի կրթական ոլորտի բարեփոխումները․ վերանորոգվել են դասասենյակներ
հունվարի 22, 2025
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց կրթական գործընթացն առավել հարմարավետ և սահմանված պահանջներին համապատասխան դասասենյակներում կազմակերպելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ և տրամադրված նյութերով 2024 թվականին իրականացված շինարարարական աշխատանքների արդյունքում քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում առանձնացված մասնաշենքերից մեկը վերանորոգվել և շինության ներսում առանձնացվել է 3 դասասենյակ, որտեղ այս պահին արդեն իսկ ընթանում են ազատազրկված անձանց ֆորմալ և ոչ ֆորմալ դասընթացները։
Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքները հաջողությամբ և սեղմ ժամկետներում իրականացրել են քրեակատարողական հիմնարկի աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները։
Այս նախաձեռնությամբ ազատազրկված անձանց հնարավորություն է տրվել, ներգրավվելով նմանատիպ աշխատանքներում, սեփական ջանքերով ապահովել իրենց իսկ կրթական պահանջմունքների բավարարման համար առավել հարմարավետ միջավայր, իսկ աշխատանքների ավարտին շինարարական աշխատանքներն իրականացրած ազատազրկված անձինք արժանացել են խրախուսանքի։