Մշակութային

Շիրազյան ոգին «Աբովյան» ՔԿՀ-ում` «Կարա Բալայի» ուղեկցությամբ

ապրիլի 08, 2022

Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Մայր աստված՝ մայր տաճարում, ես՝ աղոթող ողջ դարերում» խորագրով ցերեկույթ, ինչպես նաև ազատազրկված կանանց և անչափահասների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է օրվա խորհուրդը՝ ավետումը Սուրբ Աստվածածնի: Օրը համեմված է եղել գյումրվա կոլորիտով, հնչել են հայ պոեզիայի մեծանուն  բանաստեղծ, մայրապաշտության խորհրդանիշ Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից, դրանց հիման վրա գրված երգերից:

 Առանձնահատուկ շնորհավորանքներ են հղվել Արցախյան պատերազմում զոհված անմահ հերոսների մայրերին: 

Միջոցառման վերջում կանանց ծաղիկներ է նվիրել «Կարա Բալան», որի դերը ստանձնել էր ազատազրկված կանանցից մեկը: