Օպերատիվ
Ոստիկանության և քրեակատարողական ծառայության համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում բացահայտվել է
սեպտեմբերի 26, 2019
Սեպտեմբերի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Ա. Ս.-ի գումարը խարդախությամբ հափշտակելու մասին:
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստկանության և քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ, խարդախության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Հ. Գ.-ն քաղաքացուհիներ Կ. Գ.-ի և Հ. Պ.-ի օժանդակությամբ:
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Կ. Գ.-ին և Հ. Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: