Օպերատիվ
Ուղեկցումների բաժնի ծառայողներն ազատազրկված անձի մոտից հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
ապրիլի 09, 2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամբողջական խուզարկության են ենթարկել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող դատապարտյալ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Հ․-ի մոտից հայտնաբերվել է 6 հոգեմետ դեղահաբ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։